CLOSE WINDOW   X

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ ̀ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

Ես ողջունում եմ  ձեզ ամենքիդ, Աստված ձեզ զորացնի, այս ներշնչանքներն անպակաս լինեն ձեզանից և հետզհետե նորանոր բարձունքների հասցնեն: Այս ծրագրի հետևում կան օրեր, տառապանքներ, մի խոսքով լիարժեք գործեր և ապրումներ, որովհետև այդ բոլորը ձեր սրտի և մտքի միջով է անցել, ձեզ համար եղել է օրվա խորհուրդ, ինչը որ Տեր Ղազարը բերել է դեռ Ղևոնդյանց տոնից, այն հարց ու պատասխանից Վեհափառի հետ և տարածել է իր համայնքներից ներս, ձեր սրտերում դարձել են  գործ, առաքելություն: Եթե մենք  նայենք մեր հոգու մեջ, ինչպես դուք եք նայում ̀ ովքեր մասնակից են այս ծրագրին`«Ապաշխարենք կառուցելով», ուրեմն նրա մեջ ապրում է Աստված: Այսինքն այս առումով ես հոգեպես լրիվ բավարարված եմ, և կարող եմ այս հանդիպումը  պարզապես կոչել ամենաանկեղծ և սրտառուչ խոսքերով` դեպի Աստված, դեպի Աստվածայինը: Այն ինչի համար մենք այսօր հավաքվել ենք և այն միջոցը, որ հիմա կա կայք կոչվածը, պիտի ծառայի, որ ձեր հավատքի գործերը ավելի համախումբ և կազմակերպված լինեն,որպեսզի ձեր սրտի մեջ կառուցված եկեղեցիները հողի վրա վեր հառնեն: կարողանանք Աստծո  հետ հաղորդակցվել կենդանի կապով և առավելագույնս կատարել Աստծո թելադրանքը` «սիրեք զմիմյանս»:

Ես շնորհավորում եմ ձեզ` ամենքիդ, այս աննախադեպ օրվա առթիվ: Երբ որ եկեղեցաշինությունը  գալիս է ոչ թե անհատներից, այլ համայնքից, հանրությունից, վարից` ներքևից, եթե կարելի է առանց աղավաղելու ճիշտ հասկանալ, ժողովրդից, երբ որ մարդիկ ինքնաբուխ  ձևով իրենց հոգևոր  հովվի շուրջը համախմբված ուզում են ունենալ Աստծո տունը, աղոթքի տունը, հոգևոր տունը: Եվ ուզում են ,որ Աստծո լույսը  վայելեն, որ ճառագի իրենց վրա Աստծո այդ ճառագայթները, որ առավել  ևս քրիստոնեանան իրենք և այդ լուսը տարածեն, ինչպես տարածեցին մեր առաքյալները` Թադեոսն ու Բարթուղիմեոսը և մեր հավատքի հայր Սբ. Գրիգոր Լուսավորիչը: «Երանի  եկեղեցաշինողաց,պտղատուից և երախտավորաց»: Աստված օրհնի ձեզ և ձեր ընթացքը : Շնորհքը, սերը և խաղաղությունը թող լինի ձեզ հետ այսօր, վաղը և ընդմիշտ: Ամեն

Армянский Апостолский Церковь, викар Араратской Патриаршей Епархии архиепископ Навасард Кчоян

Я приветствую всех вас, Господь пусть укрепит вас,  пусть снизошедшее на вас вдохновение всегда будет с вами и постепенно доведет вас до новых высот. За этой программой стоят многие дни и  мучения,  одним словом полноценная работа и переживания, так как это все  прошло через ваше сердце и ум. Символическим днем для вас стал еще Гевондский праздник, с которого Отец Лазарь, после беседы с  Католикосом  принес вам благую весть и распространил в своей общине, в ваших сердцах это стало работой и миссией. Если мы посмотрим в нашу душу, как смотрите вы, участники программы “Покаяние созиданием”, то  значит Бог живет в ней. В  этом смысле, я духовно полностью удовлетворен, и могу назвать эту встречу  просто самыми  искренними и сердечными словами:  к Богу, к Божественному. То зачем мы сегодня собрались здесь, и это средство, что теперь есть  и называется сайтом, должно служить еще большей мобилизации и организации делам вашей веры, чтоб церкви, которые были построены в ваших сердцах  возвысились и на земле. Мы должны суметь общаться с Богом живой связью и всеми силами выполнять завет Бога:

"любить друг друга".Я поздравляю всех вас с этим уникальным днем. Когда церковь строят не отдельные личности, а общины, общественность, когда это идет с низов, если можно не искажая это правильно понимать, от людей, когда они спонтанно образуются и объединяются вокруг своего пастора и хотят иметь дом Божий,  свой  дом молитвы, духовный дома. И я хочу, чтобы вы насладились  Светом Господнем,  чтоб он излучал на вас  эти Божьи лучи,  чтоб вы еще больше  охристианились и распространяли этот свет, какраспространяли наши апостолы  Фаддей и Варфоломей и отец нашей  веры Святой Григорий Просветитель. "Блажены строящиеся церкви, плодоносные и благодарные" Да благословит Бог вас и ваш  путь.  Пусть благодать, любовь и мир будут с вами сегодня, завтра и всегда. Аминь.

 

Armenian Apostolic Church

Archbishop Navasard Ktchoyan, Vicar of Araratian Patriarchal Diocese

     “We welcome all of you. May God give you strength! We wish you inspiration in order to have new and new achievements. This project supposes many days, sufferings, hard work and emotions as all of them have passed through your hearts and souls, have been the message of the meeting with His Holiness on the day of the Feast of St. Ghevond the Priest and his companions which Fr. Ghazar has transferred to you and has spread in his communities and parishes and turned into work, mission. If we study our souls, as you – participants of the project “Let us repent through building” have done, we will see that God dwells in our souls. In that sense we are spiritually completely satisfied and can sincerely call this meeting a step to God, to the divine.

      Today we have gathered here for presentation of this website the goal of which making the deeds of faith more organized in order the churches built in your souls should be erected in this world, in order to be able to communicate with God and to realize His commandment: “Love each other.”

        I congratulate you on the occasion of this unprecedented day. Church building is initiated not by individuals but by community, society, people when they rally around their spiritual pastor wishing to have their house of prayer, their spiritual home and to enjoy the light of God, moreover, to become true Christians and spread the light of Christ as Apostles St.  Thaddew and St. Bartholomew and St. Gregory the Illuminator spread Christianity. ”Blissed are those who build churches.” May God bless you and your activity. May grace, love and peace be with you today, tomorrow and forever. Amen. 

Միասնական ուժերով կառուցենք սրբության օջախները ̀ Ս.Եկեղեցիները, թող սուրբ աղոթք հնչի, շնորհքն ու հարգանքը բազմանա մեր երկրում, սերն ու բարությունը թևածի ամենուր, Աստված պահապան լինի բոլորիս: